«Ամեն ինչ ներառված է» համակարգով հյուրանոցի խոհարարի անկեղծ խոստովանությունը. վերջապես շոկային ճշմարտությունը բացահայտվեց

«Ամեն ինչ ներառված է» նշանակում է, որ հյուրանոցում ուտելու ցանկացած ժամի կարող ես ուտել որքան ցանկանաս, ափսեն լիքը լցնել, հետո նորից ու նորից ավելացնել:

Սակայն այստեղ կան որոշ նրբություններ, որոնք շատ օգտակար կլինի իմանալ:

Շվեդական սեղանի գաղտնիքները բացահայված են. հյուրանոցներից մեկի խոհարարը ցնցող խոստովանություն արեց, թե իրականում ինչ է կատարվում «կուլիսների հետևում» մինչ մենք հանգստանում ենք:

Առասպելներ և ճշմարտություն «Ամեն ինչ ներառված է» հյուրանոցների խոհանոցի մասին՝ ներկայացնում ենք:

1. Սպիտակափայլ և մաքուր սպասք

Սպասքը շատ է, այն աման լվալու մեքենայով են լվանում:

Այնքան էլ այդպես չէ: Իմ ծանոթուհիներից մեկը, ով 4-աստղանի հյուրանոցում է աշխատել, ասաց, որ սպիտակ սպասքի վրայից թեյի և սուրճի հետքերը մաքրելու համար այն նախ թրջում են «Դոմեստոսով», որվհետև սպասք լվացող մեքենան չի կարող ամեն ինչ մաքրել:

2. Կարմիր միս

Սթեյքերը հաճախ բավական ախորժալի տեսք ունեն, և հաճախ մտածում ես, որ իսկապես այդպիսին են:

Ոչ այնքան: Հաճախ Տավարի մսի փոխարեն հնդկահավի միս են օգտագործում: Այս միսն էլաստիկ է, ուստի այն կարելի է տապակել մի քանի անգամ անընդմեջ: Իհարկե, այդպես ոչ բոլոր հյուրանոցներում են անում:

3. Սննդի մնացորդներ

Շատ հյուրանոցներ մաքրում են մսի սոուսը և հաջորդ օրը նույն մսային ուտեստը մատուցում նոր սոուսով:

Ոչ այնքան: Այդ ոլորտում աշխոտող մարդկանցից մենք տեղեկացանք, որ ամբողջ մնացած սնունդը նրանք դեն են նետում ամեն անգամ ուտելուց հետո: Տոննաներ ուտելիք են թափում:

4. Թարմ ծովամթերք

Ծովի մոտի ռեստորանում խոստանում են ամենաթարմ և նոր բռնած ձկան ուտեստներ: Դու էլ դա սպասում ես քո «Ամեն ինչ ներառող» հյուրանոցում:

Ոչ այնքան: Խոհանոցում շիղաձուկը և կաղամարը պահածոյացված են:

5. Հյութեղ կարմրախայտ

Քո հյուրանոցի նկարագրության մեջ ձկնային համեղ ուտեստների մասին շատ է հիշատակվում:

Այնքան էլ այդպես չէ: Կարմրախայտի և այլ տեղական ձկան փոխարեն՝ շնաձկան միս է մատուցվում: Այն աղաջրով է եփվում համի փոխվելու համար: Բացահայտելու պատճառ գրեթե չի լինում:

Բայց չենք կարող պնդել, որ այդպես է լինում բոլոր հյուրանոցներում: Դա կախված է հյուրանոցի տիպից և երկրի ընտրությունից:

6. Մսի բոլոր մնացորդները և ենթամթերքները դեն են նետում

Ոչ այնքան: Մսի բաժնում մնացորդներ չեն մնում, օգտագործվում են մսի բոլոր կտորները: Սովորաբար կոտլետների մեջ հորթի կրծքամիս է լցվում, նաև շատ բան, որ քեզ դուր չի գա:

Նայիր կոտլետների սկուտեղին: Հնարավոր է՝ քո առողջոության համար ավելի լավ կլինի՝ մսի ամբողջական կտորներով սահմանափակվել:

7. Ուտեստների օգտակարությունը

Շվեդական սեղանի ուտեստների մեծ մասը կարտոֆիլով են: Քանի որ դրանք շատ կալորիական են և երկար ժամանակ պահպանում են հագեցածության զգացումը:

8. Մայոնեզով աղցաններ

Կարծիք կա, որ պետք չէ նույնիսկ մոտենալ մայոնեզով աղցաններին: Մայոնեզով աղցանները նպաստում են բակտերիաների բազմանալուն:

Ոչ այնքան: Հիմնականում հյուրանոցներւմ աղցանները պատրաստում են առանց մայոնեզի, բաղադրիչներն էլ հաճախ առանձին ափսեներով են մատուցվում: Իհարկե, կապ ունի՝ որ հյուրանոցն եք ընտրել:

9. Թարմ բուլկիներ նախաճաշի համար

Հյուրերի համար խոհանոցում ամեն առավոտ թարմ և բուրավետ բուլկիներ են թխում:

Ոչ այնքան: Նախաճաշի բուլկիները կիսաֆաբրիկատ են, որոնք պահվում են սառեցված վիճակում, հետո պարզապես տաքացվում են:

10. Ալկոհոլային խմիչքների լայն ընտրանի

Նույնիսկ եթե չես խմում կամ քիչ ես խմում, մի զարմացիր, որ կան մարդիկ, ովքեր շատ և հաճախ են խմում:

Այնքան էլ ոչ: Գործնականում ցանկացած կոկտեյլի մեջ անպայման շատ սառույց կա և մի քիչ ալկոհոլ: Իսկ սպիրտի որակը կասկածելի է:

11. Մրգերի գեղեցիկ դեկոր

Շատ հյուրանոցներում մրգերի քարվինգն այնքան գեղեցիկ է լինում, որ աչք չես կարողանում կտրել:

Ոչ այնքան: Դա արվում է հաճախորդներին խաբելու համար: Խոհարարը դա այսպես է բացատրում. «Մենք շատ քարվինգ ենք անում ձմերուկներով և դդումներով: Նախ պետք է, որ աչքերը հագենան, իսկ հետո՝ ստամոքսը: Մենք դրա իմաստը գիտենք»:

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх