Թխվածքաբլիթի ձևավորման հետաքրքիր հնարք․ պարզ, գեղեցիկ․․․ կիսվում ենք բաղադրատոմսով

Այսօր առաջարկում ենք հետաքրքիր եղանակով ձևավորվող թխվածքաբլիթի պարզ բաղադրատոմս։ Պատրաստվում է արագ, հեշտ, միևնույն ժամանակ շատ գեղեցիկ ու անսովոր տեսք է ունենում։ Անհրաժեշտ են ամենապարզ բաղադրիչներն ու մի քիչ մեղր։

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ կոտրել հավկիթները, դրանք պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի։

Ավելացնել վանիլինն ու շաքարավազը։ Լցնել նաև առանց հոտի ձեթը և մեղրը։

Բոլոր բաղադրիչները լավ խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։

Նախապես մաղած ալյուրը միացնել փխրեցոցւիչի հետ և մաս-մաս ավելացնել հարած խառնուրդին։ Ստացվում է փափուկ ու էլաստիկ խմոր։

Խմորը փոքր կտորների բաժանել՝ մոտ 20-25 գրամ քաշով, յուրաքանչյուրին գնդիկի ձև տալ և թեթևակի տափակացնել ձեռքով։

Այնուհետև սովորական կարտոֆիլի տրորիչը թաթախել ալյուրի մեջ և դրանով սեղմել խմորի կտորները։ Ստացվում է գեղեցիկ նախշով թխվածքաբլիթ։

Դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը։ Հենց այն մի քիչ կարմրի, կարող եք հանել ջեռոցից։ Այն պահպանում է գեղեցիկ տեսքը, ստացվում է փափուկ ու բերանում հալվող։

Ցանկության դեպքում կարող եք մի քիչ շաքարի փոշի ցանել։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

ալյուր՝ 380-400գ

շաքարավազ՝ 60գ 100

ձեթ՝ 70մլ

ձու՝ 2 հատ

մեղր՝ 100 գ

վանիլին՝ 0,5 գ

փխրեցուցիչ՝ 1թ․գ․

Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ մոտ 15 րոպե։

Բարի ախորժակ

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх