Բնակարանի բանալիները փնտրելիս կնոջս գրպանում մի գրություն գտա․ Կարդալով այն՝ շոկի ենթարկվեցի…

Աննա, որտե՞ղ է քո բանալին, ես իմ աշխատավայրում եմ մոռացել:Սերգեյ, նայիր բաճկոնիս գրպանում: Ես հիմա կգամ,-ասաց կինը և վազեց հայելու մոտ՝ դիմահարդարումն ավարտին հասցնելու:Սերգեյը կնոջ գրպանից հա-նեց բանալիները և դրանց հետ մեկտեղ մեջտեղից ծալած մի թուղթ ընկավ: Նա բացեց թուղթը, մեջը գրված էր.

«Ռեստորան «Կանաչ աշխարհ» վաղը՝ 11:00, ծառայողական մուտք»:

Ամուսինը ևս մեկ անգամ կարդաց գրվածը և դրեց նույն տեղը: Աննան արդեն պատրաստ էր:Ամուսինը ոտքից գլուխ նայեց կնոջը: Նա այնքան գեղեցիկ էր: Նրանք արդեն 10 տարի միասին էին, և բոլորը զարմանում էին, թե ինչպես կարելի է առանց երեխաների այդքան երկար ժամանակ միաին մնալ:Աննա, վաղը պլաններ ունե՞ս: Արի կինո գնանք,-ասաց ամուսինը՝ կասկածները ցրելու համար:

ես… վաղը…մմմմմմ… ընկերուհուս…հա, հա ընկերուհուս խոստացել եմ հյուր գնալ: Ներիր, վաղը չեմ կարող:
Սեր-գեյը չէր ուզում հավատալ, որ կինն իրեն ստում է, որ նրա կյանքում կարող է ուրիշ տղամարդ լինել, բայց որոշեց սպասել:Այդ օրը ընկերների տանը Սերգեյը չէր կարողանում ուրիշ բանի մասին մտածել: Նա խնդրեց կնոջը շուտ գնալ տուն՝ ասելով, որ իրեն լավ չի զգում:Առավոտյան ամուսինը հայտնաբերեց, որ Աննա արդեն հագնվել է և պատրաստվում է դուրս գալ տնից:

Ու՞ր ես գնում այսքան շուտ:Վայ, արդեն արթնացել ես: Պիտի գնամ, նախաճաշդ սեղանին է,-ասաց կինն ու ա-րագ դուրս եկավ:Ամուսինը հենց նույն պահին վեր կացավ, լվացվեց և գնաց նամակում նշված հասցեով: Ռեստո-րանի մոտ նկատեց կնոջ մեքենան:Հավաքելով մտքերը՝ Սերգեյը շունչ քաշեց և գնաց մուտքի ուղղությամբ:Հենց հասավ անկյունի մոտ, մի խումբ մարդիկ դիմավորեցին նրան.

Շնորհավոր, շնորհավոր…

Ծափերի աղմուկը և նրա առջև կանգնած Աննան լիովին մոլորեցրեցին նրան:Ի՞նչ է կատարվում, ոչինչ չեմ հաս-կանում…իսկ այն նամակը:Ես հատուկ էի դրել նամակը, իսկ բանալիդ թաքցրել, որ հաստատ ստացվի որոշածս: Ներիր: Բայց դու մոռացել էիր, որ այսօր մեր ամուսնության 10 տարին է և ընկերությունում քո աշխատանքի 15 տարին, իսկ ուրիշ կերպ քեզ չէի կարողանա այստեղ բերել, դրա համար էլ կազմակերպեցի այս ամնեը:

Սերգեյն ամեն ինչ հասկացավ և ամուր գրկեց կնոջը:Շնորհակալ եմ, բոլորիդ շնորհակալ եմ:Մի շտապեք հետե-վություններ անել, եթե դեռ չգիտեք իրականությունը: Իսկ եթե սիրում եք, վստահեք:

(Visited 15 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх