Երբ ամուսնանում էի ինձանից 2 անգամ մեծ տղամարդու հետ, չէի էլ մտածում, որ կարող եմ նման խնդրի առաջ կանգնել…

Երբ ամուսնանում էի ինձանից 2 անգամ մեծ տղամարդու հետ, չէի էլ մտածում, որ կարող եմ նման խնդրի առաջ կանգնել…

29 տարեկան եմ, 19 տարեկանում ամուսնացա առաջին անգամ, 21-ում ունեցա որդուս: Ամուսինս հաճախ խմում էր, հետո սկսեց ինձ վրա գրեթե ամեն օր ձեռք բարձրացնել: Սկեսուրս էլ ինձ էր մեղադրում, նախատում, որ իր որդուն չեմ երջանկացրել:

Մի խոսքով, ապրեցինք միասին 4 տարի և ես ամուսնալուծվելու որոշում կայացրեցի: Արդեն 5 տարի միայնակ մայր եմ, իսկ նախկին ամուսնուս ընտանիքի հետ բացարձակապես կապ չկա, հայրը երեխայի հետ չի շփվում:

Ծնողներիցս առանձին եմ ապրում, քիչ չեմ վաստակում: Ամուսնուլուծությունից հետո ոչ մեկի հետ չեմ հանդիպել, բայց հիմա արդեն կես տարի է, ինչ սիրահյին հարաբերությունների մեջ եմ 60 տարեկան տղամարդու հետ: Պարզապես կա մի խնդիր. նա ամուսնացած է:

Ժամանակին, երբ ես ծանր ֆինանսական վիճակում էի, նրանից օգնություն էի խնդրել: Գումարը վերադարձրեցի, բայց հետո նա սկսեց իմ հանդեպ ուշադրության նշաններ ցուցաբերել, ես էլ փոխադարձ պատասխանեցի: Նա օգնում է ինձ, հետաքրքրվում է երեխայիս կյանքով: Պատմում է իր խնդիրների մասին, խորհուրդ հարցնում, բայց կնոջ մասին ընդհանրապես չի խոսում: Բայց ես նրան ճանաչում եմ, քանի որ ընկերոհուս հարևաններն են:

Եվ ահա գրեթե 30 տարեկան լինելով՝ ես սկսեցի հասկանալ, թե ինչ է իրական սերը, հարգանքը, հոգտարությունը: Երբ ինչ-որ բան է լինում, սիրելիիս առաջին խոսքն է.

—Մի մտածիր, մի բան կմտածենք:

Եվ մտածում է, անում է, օգնում է: Մի օր չդիմացա և հարցրեցի, արդյոք նա սիրում է իր կնոջը, ինչին նա պատասխանեց.

—Եթե սիրես, կդավաճանե՞ս:

Այլևս չեմ խոսում այդ թեմայի շուրջ, բայց ուզում եմ միշտ լինել նրա կողքին, ուզում եմ, որ միասին ապրեք, երեխաս էլ հայր ունենա, բայց թե ինչ կլինի, հայտնի չէ…

(Visited 23 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх