Ինչպես կարելի է սպիտակեցնել պլաստիկե պատուհանագոգը…

Եթե դուք նույնպես սիրում եք ամռանը տանը կապիտալ մաքրություն անել, ուրեմն այս հնարքը ձեզ դուր կգա: Շատերը լվանում են ամբողջ տունը, սակայն երբ հերթը հասնում է պլաստիկե պատուհանագոգերին, կանգնում են խնդրի առաջ: Բոլոր նրանք, ում տանը կան նմանատիպ պատուհանագոգեր, շատ լավ գիտեն, թե դրանք որքան արագ են փոշոտվում ու դեղնում, ու որքան դժվար են լվացվում:

Եթե պատուհանագոգերը ոչ այնքան լավ վիճակում են, չի օգնի նույնիսկ աման լվանալու թանկարժեք հեղուկը, և առավել ևս սովորական ջուրը: Նույնիսկ սոդայի և ջրածնի պերօքսիդի հզոր խառնուրդը այս դեպքում անօգուտ կլինի:

Կիսվում ենք մատչելի, բայց չափազանց արդյունավետ միջոցով, որը կարող եք պատրաստել տանը՝ հաշված վայրկյանների ընթացքում: Այն կդառնա ձեր անփոխարինելի օգնականը:

Փորձելով տվյալ մաքրող միջոցը՝ այլևս չեք ցանկանա այլ մեթոդներ կիրառել:

Պատրաստվում է մաքրող միջոցը ատամի մածուկից և տնտեսական օճառից:

Սկզբում քերիչով անցկացնել օճառը, ավելացնել մի քիչ տաք ջուր, խառնելուց հետո լցնել նաև ատամի մածուկը: Սակայն կա մի «բայց», և դա տհաճ հոտն է: Դրանից կարող եք խուսափել, եթե գնեք հեղուկ տնտեսական օճառ: Այդ դեպքում ջուր պետք չէ, միայն օճառ և մածուկ: Պիտի ստացվի մոտավորապես այսպիսի մածուկանման զանգված:

Ստացված խառնուրդը քսել պատուհանագոգին և լավ անցնել սպունգով: Վերջում էլ մաքրել խոնավ սրբիչով:

Արդյունքը կգերազանցի ձեր ակնկալիքները:

(Visited 8 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх