2 դդմիկ և 2 գազար՝ աննկարագրելի համեղ ու ախորժելի. Մի անգամից 5 բաժին պատրաստեք… դրանից անգամ հետք չի մնա…

Առաջարկում ենք պատրաստել այս անչափ համեղ, ախորժելի ու օգտակար ուտեստը, որը կարող եք մատուցել և որպես աղցան, և որպես ինքնուրույն ուտեստ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

դդմիկ, վարունգ, գազար՝ յուրաքանչյուրից 2 հատ

սամիթ և կանաչ սոխ՝ մեկական կապ

սխտոր՝ 2 պճեղ

բոված քունջութ՝ 1 ճ.գ.

խնձորի քացախ՝ 80 մլ

ձեթ՝ 60 մլ

չիլի պղպեղ՝ ըստ ցանկության

աղ՝ 1թ.գ.

սև պղպեղ և այլ համեմունքներ՝ ըստ ցանկության

շաքարավազ՝ 0.5 թ.գ.

Պատրաստման եղանակ.

Դդմիկն ու գազարը անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Վարունգը քերել նույն կերպ:

Կտրատել սամիթն ու կանաչ սոխը, միացնել դդմիկի, գազարի ու վարունգի հետ: Ավելացնել ճզմած սխտորը, ձեթը, քացախը, չիլի պղպեղն ու աղը, նաև շաքարավազը:

Ամբողջը լավ խառնելուց հետո լցնել բանկայի մեջ, սեղմել ու ավելացնել դուրս տված հյութը:

4 ժամով ուղարկել սառնարանը: Պարբերաբար շուռ տալ բանկան, որ մարինադը ներծծվի բանջարեղենի մեջ:

Մատուցելիս զարդարել բոված քունջութով:

Աղցանը անչափ թարմ, ախորժելի ու անուշաբույր է ստացվում:

Բարի ախորժակ:

(Visited 40 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх