Արդուկը դրսից և ներսից մաքրեք այս արդյունավետ եղանակով…

Ինչպես մաքրել արդուկը ներսից

Եթե թորած ջրի փոխարեն սովորական մաքուր ջուր լցվի արդուկի մեջ, ապա ժամանակի ընթացքում նրա ներսում հանքային աղեր կկուտակվեն:

Եթե հանկարծ արդուկից հոսող ջուրը սկսում է կեղտոտել հագուստը, դա նշան է, որ անհապաղ պետք է այն մաքրվի:

Քացախ + ջուր

Ամանի մեջ լցրեք սեղանի քացախ + ջուր 1: 1 համաչափությամբ: Արդուկը ուղղահայաց դիրքով դրեք, մինչև վերջ լցրեք հեղուկը, արդուկը տաքացրեք, թողեք 10 րոպե: Արդուկն այդ ընթացքում կանջատվի եւ կմիանա, մի ընդհատեք գործընթացը:

Այնուհետեւ արդուկից սկսեք գոլորշի բաց թողնել: Անհրաժեշտ է շարունակել, քանի դեռ դարչնագույն հեղուկը դադարի դուրս գալ: Հիշեք, որ այս գործողության ընթացքում տան պատուհանները պետք է բաց լինեն:

Վերջում նորից լցրեք ջուրը, կրկին տաքացրեք եւ նորից ջուրը և մնացորդները արդուկից դուրս մղեք: Վերջում սրբեք արդուկը անձեռոցիկով:

Մաքրեք արդուկը դրսից

Արդուկը պարբերաբար աղտոտվում է, եւ այն պետք է մաքրվի: Ահա տնային պայմաններում խնդիրը լուծելու մի քանի պարզ եւ արդյունավետ միջոցներ:

Սոդա + քացախ

Խառնել 2 թեյի գդալ սոդա եւ մի քիչ քացախ մինչև կրեմանման զանգված առաջանա: Քսեքայս խառնուրդը արդուկի տակ, այնուհետեւ սրբել կտորով:

Քացախ + ջուր

Այս խառնուրդը նույնպես, լավ է մաքրում: Կարիք չկա արդուկը տաքացնել: Հավասարաչափ քանակի ջուրը եւ քացախը խառնել, վերցնել բամբակի կտոր շվաբր եւ մաքրել մակերեսն ու անցքերը:

Լվացքի օճառ

Այս կերպ կարող եք մաքրել տեֆլոնե արդուկի մակերեսը: Արդուկն ամենաթույլ ջերմաստիճանով տաքացրեք, մակերեսը լավ օճառեք եւ մաքուր կտորով սրբեք:

Աղ

Ժամանակի փորձություն անցած մեթոդ: Լցրեք սովորական աղը փայլաթիթեղի վրա, արդուկը տաքացրեք և աղը «արդուկեք»:

Ջրածնի պերօքսիդ

Թրջեք բամբակյա խծուծը դեղատնային ջրածնի պերօքսիդի 3% -ոց լուծույթով, սրբեք տակի մասն ու անցքերը:

Ացետոն

Ամենահզոր ձեւն է, քանի որ այն հեռացնում է հալված պլաստիկի կամ սինթետիկ նյութերի հետքերը: Բամբակը թրջել եւ սրբել աղտոտությունը:

(Visited 1 263 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх