Այս հիվանդությունները հիմնականում ուղեկցվում են կրունկի ճաքերով

Եթե ոտքերը շփում ենք չեչաքարով՝ ճաքերից ազատվելու համար, իսկ դրանք չեն անցնում, ուրմեն ժամանակն է բժիշկի դիմելու համար։ Այն, ինչ կարծում եք, որ անհարմար կոշիկ կրելու կամ մաշկի չորության հետևանք է, իրականում կարող է լինել լուրջ հիվանդության ախտանիշ։

Դիտեք նաև՝

Բժիշկները նշել են 5 հիվանդություն, որոնց մասին կարող են վկայել կրունկների ճաքերը

Վարիկոզ

Կրունկների ճաքերը՝ երակների թաքնված վարիկոզ լայնացման ախտանիշ կարող են լինել։ Ուռած երակնեն այդ դեպքում գտնվում են խորը՝ մաշկի տակ և չեն երևում։ Տեղի է ունենում անոթների խցանում, կրուկների մաշկը չի սնուցվում և սկսում է ճաքճքել։ Թաքնված վարիկոզից անհնար է լիովին ազատվել, սակայն պետք է որքան հնարավոր է շուտ սկսել բուժումը՝ բարդություններից խուսափելու համար։

Երիկամային անբավարարություն

Եթե օրգանիզմում կա երիկամային անբավարարություն, վատանում է արյան շրջանառությունը։ Դրա համար էլ մաշշկը դառնում է չոր, իսկ կրունկները ճաքճքում են։

Շաքարային դիաբետ

Կա շաքարային դիաբետի տեսակ, որի դեպքում հիվանդի մոտ նկատվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ, սակայն բացակայում է բուժումից արդյունք։ Այդ դեպքում մաշկը շատ չոր է, իսկ ճաքերը՝ խորը։

Միկոզ

Միկոզը պարզ բառերով ասած՝ սնկային հիվանդություն է։ Եթե այն ախտահարում է կրուկները, կարող են ճաքեր առաջանալ։ Սունկը սկսզբում քայքայում է մաշկի վերին շերտը՝ ժամանակի հետ ավելի խորանալով։ Այս դեպքում կարևոր է բուժում սկսել։

Գաստրիտ

Գրեթե աննկատ ճաքերը կրուկների վրա կարող են վկայել գաստրիտի մասին։ Ուշադրություն դարձրեք, եթե կան փոքր ճաքեր շուրթերի մոտ, նաև այրոց և չորություն բերանում, անհապաղ հետազոտվեք բժիշկի մոտ։

(Visited 1 170 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх