Արեք սա ու ձեր պարանոցը չի մատնի ձեր տարիքը

Ի՞նչն է մատնում տարիքը. ծալքեր, կնճիռներ, և որքան էլ տխուր է, կզակի անհետացող կոնտուրը: Անհրաժեշտ է հոգ տանել պարանոցի գեղեցկության մասին, և դրա համար գոյություն ունեն տնային միջոցներ, որոնք կհարթեցնեն պարանոցի ծալքերը և կվերադարձնեն կզակի կոնտուրը:

Արեք սա ու պարանոցը կթաքցնի ձեր իրական տարիքը:

Բաղադրատոմս 1

Գրտնակել խմորիչով խմոր, ձգել ձեռքերով և դնել պարանոցին, պահել 30 րոպե: Այսպիսի դիմակը հիանալի ձգում է ու առողջացնում մաշկը: Անել այպիսի դիմակ քնելուց առաջ՝ 1 ամսվա ընթացքում: Ձգված մաշկի էֆեկտը պահպանվում է կես տարվի: Այնուհետև կուրսը կարող եք կրկնել:

Այս դիմակը հարմար է նաև դեմքի մաշկի համար:

Բաղադրատոմս 2

Կարտոֆիլի գոլ պյուրեին ավելացնել 1թ.գ. գլիցերին և 1թ.գ. ձիթայուղ: Պյուրեն լցնել կտորի վրա, դնել պարանոցին, ամրացնել տոպրակով և շարֆով: Պահել թրջոցը 15-20 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

Մի քանի անգամ այսպիսի պրոցեդուրա կատարելուց հետո կնկատեք զգալի տարբերություն:

Բաղադրատոմս 3

Լուծեք 1 բաժակ ջրի մեջ 1ճ.գ. կիտրոնի հյութ, 1ճ.գ. բժշկական սպիրտ և 1թ.գ. աղ: Լվացեք պարանոցը և բամբակով քսեք նախապատրաստած խառնուրդը: Մի լվացվեք: Երբ պարանոցը չորանա, մատներով մեղմ մերսեք:

Կատարեք այսպիսի պրոցեդուրա շաբաթական 3 անգամ, և ձեր պարանոցը հիանալի տեսք կունենա:

(Visited 77 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх