Բժիշկ Մյшսնիկովը ներկшյացրել է սրտшմկանի ինֆшրկտի մասին հուշող այն ախտшնշանները որոնք հաճախ են անուշшդրության մատնվում…

Բժիշկ Մյшսնիկովը ներկшյացրել է սրտшմկանի ինֆшրկտի մասին հուշող այն ախտшնշանները որոնք հաճախ են անուշшդրության մատնվում

Սրտшնոթային համակարգի հիվшնդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։

Այս համшկարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում, քանի որ շատ հաճախ մարդիկ չեն նկատում դրա մասին հուշող ախտանշանները։ Բանն այն է, որ այս հիվանդությունը սովորաբար մտազուգորդվում է կրծքավանդակի ցավի հետ, մինչդեռ իրականում սա նման վտանգավոր բարդության մասին հուշող միակ ախտանշանը չէ:

Ռուս հանրահայտ բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովի խոսքով՝ այս հիվանդությունն իրականում դրսևորվում է որոշակի ախտանշաններով, որոնք սովորաբար չեն վերագրվում սրտի ախտաբանություններին։ Ինչպես նշել է մասնագետը, կան այս խնդրին բնորոշ որոշ տարածված ախտանշաններ, սակայն կան նաև այնպիսինները, որոնք հաճախ են անտեսվում, քանի որ չեն մտազուգորդվում սրտամկանի ինֆարկտի հետ:

«Սրտամկանի ինֆարկտի մասին հուշող ամենատարածված ախտանշաններն են կրծքավանդակի խորքային ցավը, առատ քրտնարտադրությունն ու թուլությունը», — նշել է բժիշկը՝ միաժամանակ ներկայացնելով նաև խնդրի մասին նախազգուշացնող ոչ շատ տարածված ու ատիպիկ ախտանշանները, որոնք չի կարելի անտեսել:

Առшջին հերթին Մյшսնիկովը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այնպիսի ախտանշաններին, ինչպիսին են պարանոցի ցավը, ուսի ցավը, ծնոտի ցավը, ստամոքսի այրոցը, փորափքանքն ու խոսքի խանգարումները, քանի որ սրտամկանի ինֆարկտը կարող է նման արտասովոր դրսևորումներ ունենալ:

Բացի այդ, մասնագետը նաև ընդգծել է, որ հասուն մարդիկ պետք է անպայման իմանան սրտամկանի ինֆարկտի հավանականության մասին, ուստի հարկավոր է հաշվի առնել բոլոր ռիսկերը: Հարկ է հիշել, որ նման հիվանդության զարգացման հավանականությունը կարող է բարձր լինել ծխախոտի գործածության, արյшն մեջ շաքարի և խոլեստերինի բարձր մակարդակների, զարկերակային գերճնշման, ավելորդ քաշի, նստակյաց կենսակերպի, ինչպես նաև ընտանեկան անամնեզում սրտի նոպայի դեպքերի առկայության դեպքում, ուստի հարկավոր է անպայման ուշադրություն դարձնել նշված ռիսկային գործոններին՝ փորձելով հնարավորության դեպքում խուսափել դրանցից և բարելավել սրտանոթային համшկարգի шռողջությունը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

(Visited 881 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх