ԶՈՐԱՎՈՐ ԱՂՈԹՔ -ԽՆԴՐԱՆՔ ԱՌ ՏԷՐ ՄԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ Ա Պ Ա Ք Ի Ն ՈՒ Թ Ե Ա Ն ԵՎ Բ Ժ Շ Կ ՈՒ Թ Ե Ա Ն

ԽՆԴՐՎՈՒՄ Է։ Աղոթքը արտագրել մաքուր թղթի վրա ,պահել մաքուր վայրում ՝Աստվածաշնչի կողքին կամ նրա մեջ։ Աղոթքը արտասանելիս գլխին պարտադիր կրել գլխաշոր ,
և աղոթել կանգնած կամ ծունրադիր։

Ա Ղ Ո Թ Ք

Ծնկներիս իջեցմամբ,գլխիս խոնարհմամբ,մեղքերիս գիտակցմամբ ,ապաշխարհութեամբ և հրաժարումով ,
հանցանքիս ծանրութեան ճանաչողութեամբ թողություն եմ հայցում քեզանից Տէ՜ր ։

Աղաչու՜մ եմ գթութեամբդ մոտեցրու ինձ քեզ Տէ՜ր։

Մաքրագործե ինձ դևերի հալածանքներից, սրտի մաղձից ,մտքի տանջանքներից ,ոտքերի ծուլությունից և
ձեռքերի անբանությունից , ապերախտությունից , անխոհեմ կամքից։

Նորոգե ՜ինձ փրկագործ խաչովդ պատվական։

Հեռու պահե՜ ապականություններից.մտքի,հոգու , սրտի,ձեռքերի և կամքի։

Հավատքի զօրութեամբ շնորհե՜ ինձ բշկություն և ապաքինություն ։

Աստվածային օրհնութեամբ պսակե ինձ խոհեմութեամբ,սիրառատութեամբ, առատաձեռնութեամբ ,բարութեամբ ու ողորմածութեամբ։

Շնորհե ՜ինձ բարիություն՝ ի ապաքինումն սրտի,

Շնորհե ՜ինձ զսպվածություն՝ի ապաքինումն մտքի,

Շնորհե ՜ինձ արդարություն ՝ ի ապաքինումն մարմնիս անդամների։

Շնորհե ՜ինձ Քո սերդ և ողորմածությունդ,գթությունդ և բարությունդ ՝ ի ապաքինումն հոգիիս ։

Քանզի միայն քեզ է հասանելի խափանումն չարյաց կապանքների,խորտակումն չարյաց դիտավորությունների,արձակումն մեղքերի և նորոգումն մարմինների։

Այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ։

Ամեն

(Visited 30 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх