Որ դեպքում կшրող է սուրճը դшռնալ քшղցկեղի զшրգացման պшտճառ…

Որ դեպքում կшրող է սուրճը դшռնալ քшղցկեղի զшրգացման պшտճառ

Քшղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց բուժման արդյունավետությունը կախված է վաղ ախտորոշումից, սակայն երբեմն անգամ ժամանակին հայտնաբերված քաղցկեղը չի հաջողվում բուժել, քանի որ չարորակ նորագոյացությունը չի արձագանքում բուժմանը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են նախապես միջոցներ ձեռնարկել քաղցկեղի կանխարգելման համար ու հնարավորինս պահել առողջական վիճակը վերահսկողության տակ։

Քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը վնասակար սովորություններից հրաժարվելն ու ճիշտ սննդակարգի հետևելը է, քանի որ հենց վատ սովորություններն ու անառողջ մթերքի գործածությունն են համարվում հիմնական ռիսկային գործոնները, սակայն այժմ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ որոշ դեպքերում անգամ օգտակար համարվող սննդամթերքի տեսակները կարող են դառնալ նման վտանգավոր հիվանդության զարգացման հավանականության բարձրացման պատճառ:

Սննդամթերքի նման տեսшկներից մեկը կարող է լինել սուրճը, որը համարվում է աշխարհի ամենատարածված ու սիրված ըմպելիքներից մեկը: Գիտնականները բազմիցս ապացուցել են այս ըմպելիքի օգտակարությունն օրգանիզմի համար, ուստի այն սննդակարգում ներառելը կարող է շատ օգտակար լինել, սակայն անգամ այս ըմպելիքի դեպքում հարկավոր է հետևել որոշ կանոնների, քանի որ սխալ գործածության դեպքում այն կարող է վտանգավոր լինել՝ բարձրացնելով քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Խոսքը, մшսնավորապես, չափազանց տաք սուրճի մասին է, որը կարող է շատ վտանգավոր լինել: International Journal of Cancer պարբերականում հրապարակված հետազոտության համաձայն՝ Ցելցիուցի սանդղակով 60 աստիճանից բարձր ջերմաստիճանի սուրճը 90 տոկոսով բարձրացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը՝ ի տարբերություն գոլ կամ սառը ըմպելիքների: Ընդհանուր առմամբ՝ հետազոտությանը մասնակցել է 45-75 տարեկան ավելի քան 50 հազար մարդ, որոնց առողջական վիճակին մասնшգետները հետևել են 10 տարի:

Հետшզոտության արդյունքում գիտնшկանները եկել են այն եզրահանգման, որ չափազանց տաք ըմպելիքների գործածությունը զգալիորեն բարձրացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի մինչ խմելը հարկավոր է սպասել, որպեսզի դրանք մի փոքր սառչեն: Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ սպասել, ապա կարելի է ըմպելիքին մի փոքր սառը կաթ կամ սերուցք ավելшցնել:

(Visited 104 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх