Սննդшմթերքի տեսшկներ, որոնք կоգնեն մեղմել шրթրիտով պшյմանավորված ցшվը…

Սննդամթերքի տեսակներ, որոնք կоգնեն մեղմել արթրիտով պայմանավորված ցшվը

Արթրիտը  հոդերի  մի խումբ բորբոքային հիվանդությունների ընդհանուր անվանումն է։ Սա բավական տարածված խնդիր է, որի պատճառ կարող է դառնալ անգամ հասարակ մրսածությունը կամ որևէ այլ անվնաս թվացող վարակ։ Այս հիվանդությունը սովորաբար ախտահարում է 30-50 տարեկան մարդկանց հոդերը՝ դրսևորվելով դրանց բորբոքմամբ, սաստիկ հոդացավերով ու անգամ շարժողական գործառույթների սահմանափակմամբ, ինչի հետևանքով էլ այն խիստ բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա: Ընդ որում՝ կանայք այս խնդրին շուրջ երեք անգամ ավելի հաճախ են բախվում, քան տղամարդիկ։

Արթրիտի ախտորոշման դեպքում հարկավոր է օր առաջ սկսել բուժումը հնարավոր բարդություններն ու կենսական նշանակություն ունեցող օրգանների ախտահարումը կանխելու համար: Բացի այդ, հարկավոր է նաև միջոցներ ձեռնարկել հիվանդության տհաճ ախտանշանները մեղմելու և դրանց սրացումներից խուսափելու համար:

Հիվանդության ախտանշանները մեղմելու հարցում դեղորայքային բուժումից բացի հիանալի օգնական կարող է լինել նաև մարդու սննդակարգը, քանի որ կան սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք կարող են զգալիորեն մեղմել հիվանդության դրսևորումներն ու կանխել ախտանշանների սրացումը, ուստի դրանք հարկավոր է անպայման ներառել մշտական սննդակարգում: Թոշակառուների ամերիկյան կազմակերպության (AARP) մասնագետները ներկայացրել են դրանցից մի քանիսը, որոնց կանոնավոր գործածությունը կօգնի զգալիորեն մեղմել արթրիտով պայմանավորված ցավը:

Ձիթայուղ

Ձիթայուղի գործածությունը համարվում է բորբոքումների կանխարգելման ամենաարդյունավետ բնական միջոցներից մեկը: Ընդ որում, այս օգտակար բուսայուղի ազդեցությունն անգամ համեմատվում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների ազդեցության հետ, ուստի արթրիտի տհաճ դրսևորումները մեղմելու համար հարկավոր է առաջին հերթին հարստացնել սննդակարգը ձիթպտղի յուղով:

Յուղոտ ձկնատեսակներ

Սաղմոնը, սարդինաներն ու յուղոտ այլ ձկնատեսակները հարուստ են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար: Բացի այդ, դրանք օգնում են պայքարել բորբոքումների դեմ, ուստի առանձնահատուկ օգտակար կարող են լինել արթրիտի աուտոիմունային տեսակների, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտի դեմ պայքարում:

Հատապտուղներ

Բալը, ազնվամորին, հապալասն ու այլ հատապտուղները հարուստ են մեծ քակությամբ անտոցիաններով ու հակաօքսիդանտներով, իսկ այս տարրերն օգնում են մեղմել ցավը՝ նվազագույնի հասցնելով արթրիտով պայմանավորված բորբոքման դեպքում հոդերն ախտահարող թթվայնացման գործընթացները: Սա է պատճառը, որ արթրիտով հիվանդների սննդակարգում հատապտուղներ ներառելը կարող է հիանալի հավելում լինել դեղորայքային թերապիային:

Սխտոր և սոխ

Բանջարեղենի այս տեսակներից շատերն են խուսափում դրանց արտասովոր սուր ու երբեմն էլ տհաճ հոտի պատճառով, սակայն BMC Musculoskeletal Disorders գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դրանց գործածությունը կարող է շատ օգտակար լինել արթրիտով հիվանդների համար: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ սոխ, սխտոր կամ պրաս օգտագործող մարդկանց մոտ կոնքազդրային հոդի օստեոարթրիտի զարգացման հավանականությունը շատ ավելի ցածր է, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները, խորհուրդ են տալիս անպայման ներառել նշված մթերքը սննդակարգում:

Կանաչ տերևավոր բանջարեղեն

Տարեցների մոտ արթրիտի զարգացումը սովորաբար կապված է լինում օրգանիզմում վիտամին К-ի դեֆիցիտի հետ, ուստի դրանով հարուստ մթերքի գործածությունը շատ կարևոր է: Այս տարրով հարուստ սննդաթերքի տեսակների շարքին է դասվում կանաչ տերևավոր բանջարեղենը, ուստի հարկավոր է սննդակարգում հնարավորինս շատ սպանախ, կաղամբ, հազար ու նմանատիպ այլ մթերք ներառել:

(Visited 40 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх