Սերկևիլի բուժիչ հատկությունները, որ նույնիսկ հին հույներն են օգտագործել

Սերկևիլը դեռևս 4000 տարի առաջ ստացել է «ոսկե խնձոր» անվանումը:

Հին Հունաստանում հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերկևիլ ուտեին, որպեսզի նրանց կյանքն անցներ համերաշխ ու բարգավաճ :

Սերկևիլը պարունակում է թթուներ, պեկտին, երկաթ, կալիում, ֆոսֆոր, կալցիում, A, B, C, E, PP վիտամիններ:

Ժողովրդական բժշկությունը սերկևիլն օգտագործում է որպես ջերմիջեցող միջոց:

Սերկևելի մուրաբան կարգավորում է նյութափոխանակության աշխատանքը: Արյունահոսությունը դադարեցնելու համար խորհուրդ է տրվում սերկևիլի կորիզներով թուրմ օգտագործել:

Ժողովրդական բժշկությունն օգտագործում է նաև սերկևիլի տերևները: Դրանցով պատրաստված թուրմը կարող է արդյունավետորեն գործել և իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սերկևիլի հյութը նույնպես օգտակար է, քանի որ հականեխիչ ազդեցություն ունի:

Սերկևիլը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս բերել տոքսինները, մաքրել աղիները: Բացի այդ՝ սերկևիլի կալորիականությունը ցածր է:

Սերկևիլն օգնում է պայքարել նաև հոգեկան և մտավոր լարվածության, դեպրեսիայի, սթրեսի դեմ, բարձրացնում է տրամադրությունը:

Եղեք առողջ

(Visited 56 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх