Ադրբեջանի նախկին դեսպանի կողմից ռուս ժողովրդին վիրավորելն անհետևանք չի մնա. Պետդումայի փոխխոսնակ

Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեի՝ ռուսների մասին հայտարարությունը անհետևանք չի մնա: Այս մասին օգոստոսի 11-ին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:

«Ադրբեջանի նախկին դեսպանը տեսախցիկի առաջ ռուսներին խոզ անվանեց: Չնայած նա նախկին դիվանագետ է, սակայն շատ լավ գիտի, թե ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Ո՛չ նա, ո՛չ նրանք, ովքեր ապրում են հետխորհրդային երկրներում և այսօր վիրավորում են Ռուսաստանը և ռուսներին, չեն վախենում հետևանքներից»,- նշել է նա «Իզվեստիայի» հետ զրույցում:

Ըստ Տոլստոյի՝ հետևանքներ անպայման կլինեն, կամ նախկին դեսպանը ստիպված կլինի ներողություն խնդրել:

«Մարդը մարդուն կարող է ներել: Բայց ազգի, հավատքի և պետության նկատմամբ վիրավորանքները հետք են թողում երկրների հարաբերությունների պատմության մեջ»,- նշել է Պետդումայի փոխխոսնակը:

Նախօրեին սոցիալական հարթակներում տարածվել էր տեսանյութ, որում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիյար Վահաբզադեն անդրադարձել էր Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն՝ վիրավորելով նրան և ռուս ժողովրդին:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հրաժարվել են մեկնաբանել Վահաբզադեի հայտարարությունը՝ նշելով, որ նա այլև գերատեսչության ներկայացուցիչ չէ:

(Visited 12 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх