ԹԵՍՏ: Ի՞նչ է պատմում բթամատը մարդու բնավորության մասին…

Մարդու հետ առաջին հանդիպման ժամանակ մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում նրա դեմքին, հագուստին, կոշիկներին, փորձում ենք դրանցից ելնելով պատկերացում կազմել այդ անձի մասին:Սակայն մարդու ձեռքերը և մատների ձևը նույնպես շատ բան են պատմում նրա մասին:

Դիտեք նաև՝

Տարբերակ A

Մատի երկրորդ ֆալանգան ավելի երկար է, քան առաջինը: Սա վկայում է այն մասին, որ տվյալ անձը շատ վստահելի է:Նման մարդիկ շատ ուշադիր են և իրերին նայում են օբյեկտիվ դիտանկյունից: Մտածող և կշռադատող այս մարդիկ երբեք խուճապային իրավիճակներում չեն հայտնվում և ամեն բան անում են հանգիստ և հանդարտ: Նրանք տանել չեն կարողանում արտաքին ազդեցությունը և մեծ տեղ են հատկացնում ներքին ներդաշնակությանը:

Տարբերակ B

Առաջին և երկրորդ ֆալանգաները մոտավորապես նույն չափսի են: Այս մարդիկ սիրում են գործել իրենց կողմից նախապես մշակված պլանով, միայն այդ դեպքում են նրանք իրենց հանգիստ և հարմարավետ զգում: Էմոցիաներն ու զգացմունքներն այս մարդիկ պահում են կողպեքի տակ և թույլ չեն տալիս իրենց ապրել մեկ օրով: Նման մարդիկ ունեն ճկուն միտք և շատ հետաքրքրասեր են: Այս մարդիկ բազմակողմանի զարգացած են, ուստի և հիանալի զրուցակիցներ են:

Տարբերակ C

Մատի առաջին ֆալանգան ավելի երկար է, քան երկրորդը: Այս մարդիկ անուղղելի ռոմանտիկներ են, նուրբ և զգայուն էակներ: Երազկոտ են, ունեն բարի սիրտ: Ամբողջովին սուզվում են իրենց սիրո մեջ: Նման մարդիկ իրենց երկրորդ կեսի համար պատրաստ են ամեն բանի:

(Visited 32 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх