Մի շտապեք լավանալ սուրճի բաժակը

Վայելում ե՞ք մեկ գավաթ սուրճ: Մի’ շտապեք լվանալ սուրճի բաժակը:

Դուք կզարմանաք, եթե իմանաք` որքան կարևոր է սուրճի մրուրը:Սուրճի մրուրը ոչ պակաս օգտակար է, քան ինքը՝ սուրճը: Այն շատ արժեքավոր բաներ է պարունակում՝ վիտամիններ, էնզիմներ, հակաօքսիդանտներ: Դրանք օգտակար են ձեր մաշկի համար:

Սուրճի մրուրից հրաշալի սկրաբ է ստացվում, որը լավ մաքրում է մահացած բջիջներն ու սննդարար նյութերով մաշկը սնում: Պարզապես հավաքեք երկու-երեք գավաթ սուրճի մրուր և ցնցուղ ընդունելիս մաշկը տրորեք դրանով, թողեք մի քանի րոպե ու մաքրեք:

Մաշկը կդառնա շատ թարմ ու թավշյա:Եթե դուք թխահեր եք, ապա սուրճը ձեր մազերին գեղեցիկ երանգ ու փայլ կտա: Դրա համար մազերը ողողեք թարմ ու գոլ սուրճով: Եթե ուզում եք ազատվել թեփից ու առողջացնել գլխի մաշկը, ապա սուրճի մրուրը տրորեք գլխամաշկին՝ մազարմատների մոտ: Թողեք 3-5 րոպե, ապա մազերը խնամքով լվացեք:

Եղե’ք տեղեկացված…

(Visited 39 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх