Մեքսիկացի ռեփերը, որը հայտնի է Դան Սուր (Dan Sur) անունով, վերջերս հայտնվել է մշտական ուշադրության կենտրոնում, սակայն ոչ թե իր երաժշտական ստեղծագործությունների, այլ արտաքինի տարօրինակ փոխակերպումների պատճառով:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, ռեփերը բոլորովին վերջերս իր բնական մազերը փոխարինել է ոսկե մետաղյա շղթաներով, որոնք իմպլանտավորել են գլխի վրա:
«Սա իմ վարսերն են, ոսկե վարսերը: Առաջին ռեփերն եմ մարդկության պատմության մեջ, որը ոսկե մազեր է իմպլանտավորել», — ասել է երիտասարդ երաժիշտը TikTok-ում իրեն հետևող 2 մլն երկրպագուներին:
Վերջինս խոստովանել է, որ «իրականում ցանկացել է տարբերվող բան անել՝ տեսնելով, որ բոլորը ներկում են իրենց մազերը»: «Հուսով եմ բոլորը չեն կրկնօրինակի ինձ հիմա»,- նշել է 23-ամյա մեքսիկացին:
(Visited 18 times, 1 visits today)
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад