Ահա այսպես են պատրաստում իսկական Մալականի թթուն

Ահա այսպես են պատրաստում իսկական Մալականի թթուն

Բաղադրիչները

5 կգ կաղամբին ՝

250 գ գազար,

2 պճեղ սխտոր,

200 գ աղ,

400 գ շաքարավազ,

4,5 լ ջուր,

2 հատ պղպեղ,

սամիթն ու մաղադանոսն՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը Կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել, հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել: Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել:

Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը: Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր:

5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել:

Աղաջուրը չթափել: Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել: Սխտորը կլպել ու մանրատել: Մանրատել նաև պղպեղը: Տարայի մեջ լցնել կտրատված կաղամբը:

Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս: Աղաջուրը թանզիֆով քամել, եռացնել, թողնել՝ սառչի ու լցնել կաղամբի վրա:

Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել:Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել: Թթուն պատրաստ է:

(Visited 17 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх