Միանծանոթ տատիկի օգնեցի ճանապարհ անցնել ու այդ օրվանից կյանքս լիովին փոխվեց

5 տարի առաջ հայտնվել էի դժվարին իրավիճակում: Ամուսինս լքեց ինձ՝ միայնակ թողնելով 1 տարեկան երեխայիս հետ: Հավաքեց իրերն ու հեռացավ…

Ես փորձում էի ինչ-որ բան անել, տեղավորվել աշխատանքի, սակայն երեխայի հետ դա գրեթե անհնար էր:

Մի օր երբ տուն էի վերադառնում հերթական անհաջող հարցազրույցից, տեսա մի տարեց կնոջ, ով վախենում էր միայնակ անցնել ճանապարհը: Մոտեցա նրան, վերցրեցի ձեռքի ծանր տոպրակները, բռնեցի ձեռքից և անցակցրեցի:

Նա ինձ շնորհակալություն հայտնեց և պնդեց, որ մտնեմ իր տուն՝ մի բաժակ սուրճ խմելու:

Ի զարմանս ինձ՝ ես համաձայնեցի: Ինքս էլ չնկատեցի թե ինչպես սկսեցի, սակայն պատմեցի ողջ պատմությունս: Տատիկն ասաց, որ իր թոռն ունի մանկապարտեզ:

-Ես հիմա կզանգեմ նրան: Գուցե նա օգնի քեզ,-ասաց տատիկը:

Այդպես էլ արեց: Պայմանավորվեց նրա հետ, որ ես երեկոյան զանգահարեմ և խոսենք:

Հաջորդ օրը ես նստած էի մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակում: Արդյունքում ես ունեցա դայակի աշխատանք և երեխայիս հետս այնտեղ տանելու հնարավորություն:

Դեռ մի քանի տարի այսպես կշարունակեմ, իսկ հետո գուցե հաշվապահություն սովորեմ, որպիսի կարողանամ ավելի բարձր աշխատավարձ ստանալ:

Այդպես պատահական հանդիպումն օգնեց լուծել այդ պահին շատ բարդ խնդիրներ՝ դեպի լավը կյանքս կտրուկ փոխելով:

(Visited 7 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх