Պատրաստիր այս գելը և մոռացիր կնճիռների ու պիգմենտային բծեր գոյության մասին

Ալոեի զարմանալի հատկությունների մասին շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ այդ բույսի արդյունավետությունը կարելի է մեծացնել: Բավարար է ալոե վերայի գելին կոկոսի յուղ ավելացնել:

Այս համադրությունը նպաստում է մաշկի փոքր կնճիռներից, պիգմենտային բծերից և զոլերից աստիճանաբար ազատվելուն: Միջոցը նաև բավական արդյունավետ է այրվածքների և սնկային հիվանդությունների դեպքում:

Դեմքի և մարմնի համար գել

Բաղադրիչները՝

100 գ ալոե վերայի հյութի գել
100 գ կոկոսի յուղ
3-5 կաթիլ եթերայուղ (վանիլ, լավանդա, վարդ)
Պատրաստման եղանակը՝

Խառնիր ալոե վերայի գելը և կոկոսի յուղը, մինչև համասեռ զանգված ստացվի։

Ավելացրու մի քանի կաթիլ եթերայուղ ու նորից խառնիր։

Պատրաստի գելը դիր փոքր ապակե տարայի մեջ: Այն պահիր սառնարանում:

Միջոցը քսիր դեմքիդ և պարանոցիդ ամեն անգամ լոգանքից հետո:

(Visited 22 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх