Գլխուղեղի արյան շրջանառությունը կարգավորելու 5 խորհուրդ

Երբ մենք խոսում ենք գլխուղեղի արյան շրջանառության մասին, նկատի է առնվում արյան այն քանակությունը, որն ուղեղ է հասնում մեր կյանքի յուրաքանչյուր վայրկյանին։

Հնարավոր է, ձեզ համար հետաքրքիր կլինի իմանալ, որ մեր սրտի կողմից մղած ողջ արյան ծավալի 20%-ը հասնում է հենց գլխուղեղին։ Արյան մեջ նաև գլյուկոզա է պարունակվում, մի նյութ, որն անհրաժեշտ է էներգիայի արտադրության համար։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե գլխուղեղ հասնող արյան քանակությունը բավարար չէ։ Այս կամ այն օրգանի արյան մատակարարման նվազեցումն անվանվում է իշեմիա։ Դրա արդյունքում բջիջների մի մասը մեռնում է, իսկ բջիջների միջև կապերի քանակությունը՝ նվազում։ Դրա հետևանքով ի հայտ են գալիս հիշողության խանգարումներ, մեծանում է իշեմիկ ինսուլտի ի հայտ գալու ռիսկը։

Շատ կարևոր է իմանալ, որ գլխուղեղի արյան շրջանառության բարելավումը թույլ է տալիս կանխել շատ լուրջ հիվանդությունների զարգացումը ու բարձրացնել մեր ինտելեկտուալ հնարավորությունները, օրինակ, բարելավել հիշողության ու ուշադրության մակարդակը։

Իսկ ինչպե՞ս հասնել դրան։ Ստորև կներկայացնենք 5 խորհուրդներ, որոնք կօգնեն կարգավորել գլխուղեղի արյան շրջանառությունը ու լավացնել այդ կարևոր օրգանի արյան մատակարարումը։

1. Աէրոբային վարժություններ։

Այսպես կոչված՝ աէրոբային վարժությունները խթանում են սիրտ-անոթային համակարգի աշխատանքը։ Դրա հետևանքով լավանում է նաև գլխուղեղի արյան շրջանառությունը։ Այդպիսի վարժությունների շնորհիվ մեր մարմնի բջիջները ավելի շատ թթվածին են ստանում։

Գլխուղեղի բջիջներն էլ բացառություն չեն։ Թթվածնի հոսքը այդ բջիջներին օգնում է ավելի լավ գործել ու արդյունավետորեն փոխգործակցել միմյանց հետ։

Ի՞նչ վարժությունների վրա է խորհուրդ տրվում կանգնեցնել ընտրությունը, եթե ուզում ես լավացնել ուղեղիդ աշխատանքը։ Կարող ես ընտրել ստորև բերվածներից մեկը՝

ամենօրյա կեսժամանոց քայլք
ամենօրյա 15 րոպեանոց վազք
պարեր

15 րոպե տևողությամբ հեծանվային զբոսանք
տանը կատարվող աէրոբային վարժություններ
2. Գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող մթերքներ։

Գոյություն ունեն մթերքներ, որոնք ամրապնդում են մեր ուղեղի առողջությունը։ Ինչպես արդեն ասացինք, մեր սրտի յուրաքանչյուր կծկման հետ գլխուղեղը ստանում է 20% արյուն։ Այս օրգանը նաև մեծ քանակությամբ էներգիայի կարիք ունի, որն արտադրվում է գլյուկոզայի, ածխաջրածինների և, իհարկե, սպիտակուցների շնորհիվ։

Մթերքներ, որոնք անհրաժեշտ է ընդգրկել սննդակարգի մեջ

Ամբողջական ցորենահատիկից պատրաստված ձավարեղեն՝ կինոք, բրինձ, վարսակ, գարի։
Ճարպաթթուներով հարուստ ձկան տեսակներ՝ սաղմոն, սարդիններ, ավոկադո, ձիթապտղի յուղ, ընկույզ ու դդումի սերմեր։

Լոռամրգի, ելակ ու ցիտրուսայիններ։
Լոլիկ, գանգուր կաղամբ, բրոկկոլի, սպանախ, ծնեբեկ։
Ձու։
Եղեսպակի (шалфей) թուրմ։
3. «Ոչ» ասա ծխախոտին, գիրությանն ու սթրեսներին։

Պետք է հաշվի առնել այն փաստը, որ ծխելը, ավելորդ քաշն ու սթրեսները մեր ուղեղի գլխավոր թշնամիներն են։ Եթե մարդը ծխում է, նրա արյան մեջ նիկոտին է ընկնում։ Այն խթանում է մակերիկամների գեղձերը, որոնք իրենց հերթին՝ ադրենալին հորմոնն են արտադրում։

(Visited 43 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх