Անչափ համեղ շոկոլադե տորթ, որն անհնար է չհավանել

Այս հրաշք տորթն անհնար է չհավանել։ Այն անչափ համեղ է, գեղեցիկ, իսկ կրեմի մասին պարզապես խոսք չկա։

Անհրաժեշտ է

Ձու՝ 2հատ

Շաքարավազ՝ 320գ

Կաթ՝ 215գ

Մեղր՝ 4ճ/գ

Կարագ՝ 100գ

Սոդա՝ 2թ/գ

Կակաո՝ 6ճ/գ

Ալյուր՝ 900գ

Կրեմի համար

Կաթ՝ 2լ

Շաքարավազ՝ 500գ

Ձու՝ 8հատ

Կարագ՝ 450գ

Ալյուր՝ 8ճ/գ

Կոնյակ՝ 2ճ/գ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ տաքացնել կաթը, մեղրը և կարագը։ Հանել կրակից և ներմուծել սոդա։ Առանձին ամանի մեջ ձուն և շաքարավազը հարել։ Ներմուծել կակաոն և կաթնային զանգվածը։ Աստիճանաբար ներմուծել մաղած ալյուրը և խմոր հունցել։ Խմորը կիսել տասը մասի և գրտնակել։ Թխել 180աստիճանի ներքո՝ 5րոպե յուրաքանչյուրը։ Կարևոր է, որ խմորաշերտերը փխրուն լինեն։

Կրեմի համար կաթը տաքացնել, ներմուծել շաքարավազը և խառնել՝ մինչ լուծվի։ Առանձին հարել ձուն և դանդաղ ներմուծել կաթի մեջ։ Շարունակելով հարել՝ ներմուծել ալյուրը և եփել՝ մինչ պնդանա։ Ապա ներմուծել կարագը և կոնյակը։ Հավաքել տորթը՝ կրեմապատելով շերտերը։ Թողնել սառնարանում մինչ առավոտ, որ համերը խառնվեն։

(Visited 14 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх