Երբ զգում եք, որ տանը մի բան այն չէ. Բնակարանի բացասական էներգիան մաքրելու պարզ տարբերակ

Եթե հյուր գնալիս նկատում եք, որ տանը ջրով լի բաժակներ կան դրված, ապա իմացեք, որ այդ ամենը ոչ թե թափթփվածության արդյունք է, այլ հատուկ նշանակություն ունի: Բաժակում միայն սովորական ջուր չէ: Նման դեպքերում տանը դրվում են աղ և քացախ պարունակող ջրի բաժակներ, որոնք մաքրում են տան էներգետիկան վատ ու բացասական ազդեցություններից:

Եթե դուք մշտական հոգնածություն, թուլություն, անտարբերություն եք զգում շրջապատող աշխարհի նկատմամբ, ապա շատ հավանական է, որ ձեր տանը բացասական էներգիայի կուտակում կա:Մեր հյուրերից բոլորը չէ, որ բարի նպատակներ են հետապնդում մեզ հյուրընկալվելով, իսկ նրանց չկամությունն ու վատ էներգիան ազդում են մեր կյանքի որակի վրա:

Այդ ամենից ազատվելու համար պատրաստեք այս հեղուկը, որը ձեզ կօգնի նման ազդեցությունների դեմ պայքարելու համար: Հեղուկի պատրաստման համար անհրաժեշտ է.

1 բաժակ ջուր
1 թեյի գդալ քացախ
1 թեյի գդալ աղ
Խառնեք այս բաղադրիչները ջրի մեջ այնպես, որ աղը չլուծվի, իսկ ջրով խառնուրդը դրեք տան այն հատվածներում, որտեղ ավելի շատ ժամանակ եք անցկացնում:

Տան բոլոր անկյուններում դրեք նման պարունակությամբ բաժակներ, իսկ 24 ժամ հետո կրկնեք գործընթացը: Կրկնեք այս մեթոդը այնքան, քանի դեռ աղը բարձրանում է ջրի մակերեսի վրա: Եթե նման երևույթը կրկնություն չի ունենում, ուրեմն ձեր տունը մաքրվել է վատ ազդեցությունից:

Այս ամենն ունի նաև գիտական մեկնաբանություն: Աղը կլանում է օդի բացասական իոնները և դրական վիբրացիաներ է տարածում օդում: Այս հիանալի մեթոդը օգնում է տան էներգիայի արագ մաքրմանը:

(Visited 10 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх