Ժողովրդական միջոցներ ենթաստամոքսային գեղձը բուժելու համար

Ենթաստամոքսային գեղձը՝ մարդու օրգանիզմում կարևորագույն օրգաններից մեկն է, որը պատասխանատու է մարսողության համար: Այս գեղձի խափանված աշխատանքը կարող է հանգեցնել բարդությունների և մի շարք հիվանդությունների առաջացման, ինչպիսիք են, օրինակ, պանկրեատիտը կամ շաքարային դիաբետը:

Ահա ժողովրդական միջոցներ՝ ենթաստամոքսային գեղձը բուժելու համար:

Բաղադրատոմս 1

1թ.գ. սամիթի սերմին ավելացնել 1 բաժակ եռման ջուր: 1 ժամ անց թուրմը պատրաստ է: Քամեք այն և խմեք օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով:

Բաղադրատոմս 2

1կգ կիտրոն վերցրեք, 300գ սխտոր և 300գ մաղադանոս: Կիտրոնի կորիզները հանեք, բայց կեղև թողեք: Աղացեք բոլոր բաղադրիչնեչը և խառնեք: Խառնուրդը պահեք ապակե փակ բանկայի մեջ՝ սառնարանում: Օգտագործեք օրական 3 անգամ ուտելուց 15 րոպե առաջ՝ 1թ.գ. չափաբաժնով:

Բաղադրատոմս 3

Հնդկաձավար+կեֆիր կամ մածուն: 0,5լ կեֆիր լցրեք 1 բաժակ հնդկաձավարի վրա: 12 ժամ անց խառնուրդը բաժանեք 2 հավասար մասերի, մեկով փոխարինեք նախաճաշը, մյուսով՝ ընթրիքը: Ճաշին փորձեք սնվել բանջարեղենով: Այս դիտեայի տևողությունն է 10 օր, սակայն 10 օր դադարից հետո այն կարելի է կրկնել:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

(Visited 34 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх