Հավանաբար երբևէ չեք մտածել, որ աղաջուրը կարող է օգտակար լինել առողջության համար, և, որ 7 օրվա ընթացքում կարող է կենդանացնել օրգանիզմի բջիջները:
Աղաջրով մաքրում
Մեկ բաժակ տաք ջրի մեջ 1թ/գ կերակրի ծովի աղ լուծեք: Լավ խառնեք, փորձեք,եթե լուծույթը շատ աղի է՝ ջուր ավելացրեք:
7 օր շարունակ առավոտյան աղաջուր խմեք: Ապա մեկ շաբաթ դադար տվեք և շարունակեք պրոցեդուրան:
Ուշադրությո՛ւն. Այս մեթոդն արգելված է բոլոր նրանց, ում մոտ երիկամների աշխատանքի խնդիր կա:
Աղաջրի օգտակար հատկանիշները
Ծովի աղով ջուրն օրգանիզմին անհրաժեշտ հանքանյութերի աղբյուր է: Քիմիկոսները նշում են ավելի քան 80 տարր: Եթե ցանկանում եք, որ օրգանները ճիշտ գործեն, երբեք անալի դիետա մի պահեք:
Աղիների համար աղն իրական հակաբիոտիկ է: Աղաջրի օգտագործումն արագացնում է մարսողությունը:
Աղաջուրն օգնում է կանխարգելել օստեոպարոզն ու ոսկորների փխրունությունը:
Այն պահպանում է օրգանիզմում ջրային բալանսը:
Աղաջրի մեջ առկա մեծ քանակությամբ հանքանյութերի շնորհիվ, որոնք այդքան անհրաժեշտ են նյարդային համակարգին, այս լուծույթն օգնում է կարգավորել նյարդային վիճակն ու կանխարգելել անքնությունը: Աղը կարգավորում է սերոտոնինի և մելատոնինի մակարդակը:
Աղը խթանում է թոքերի խորխի տարրալուծումը, այդ իսկ պատճառով, հաճախ հարբուխների ժամանակ աղաջրով լվացումներ է պետք կատարել:
Մեկ բաժակ աղաջուրն օգնում է մաշկին վերադարձնել հարթությունն ու թարմ գույնը: