Ի՞նչ հիվանդության մասին կարող է վկայել զկռտոցը

Հաճախակի զկռտոցը կարող է վկայել օնկոլոգիական հիվանդության մասին, պնդում են բրիտանացի մասնագետները:

Ինչպես գրել է Daily Express-ը, զկռտոցը կարող է առաջանալ արագ ուտելու, մեծ քանակությամբ սնունդ կամ ալկոհոլ օգտագործելու պատճառով: Սակայն մի շարք դեպքերում այս ախտանիշը ազդարարում է կերակրափողի քաղցկեղի առաջացման մասին:

«Կարող են քաղցկեղի նշաններ ի հայտ գալ, եթե ստամոքսը դադարում է նորմալ աշխատել եւ նկատում եք, որ այն փքվել է առանց որեւէ ակնհայտ պատճառի», — ասել է դոկտոր Հուսեյն Աբդեհը:

Մասնագետները հորդորում են դիմել բժշկական օգնության, եթե զկռտոցի նոպան տեւում է ավելի քան 48 ժամ:

(Visited 18 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх