Համեղագույն տորթ՝ առանց ալյուրի «Շոկոլադային բերկրանք»

Սպիտակուցային շերտերը՝ ընկույզով և եփած կրեմով․ իսկական արքայական աղանդեր։

Անհրաժեշտ է

Սպիտակուց՝ 10 հատ

Ընկույզ՝ 400 գ

Օսլա՝ 2 ճ/գ

Շաքարափոշի՝ 160 գ

Կրեմ

Դեղնուց՝ 10 հատ

Կակաո՝ 2 ճ/գ

Շաքարափոշի՝ 160 գ

Կաթ՝ 100 մլ

Կոնյակ՝ 1 ճ/գ

Վանիլին

Կարագ՝ 200 գ

Զարդարանք՝ ընկույզ, շոկոլադ

Դիտեք նաև՝

Պատրաստման եղանակը

Չոր թավայի վրա բովլ ընկույզը և մանրացնել բլենդերով։ Ձուն առանձնացնել սպիտակուց-դեղնուցների։ Սպիտակուցները հարել մինչ սպիտակի՝ ներմուծելով շաքարափոշին ու օսլան։ Ապա մասերով ներմուծել ընկույզը, որպեսզի փրփուրը չնստի։ Ջեռոցի կաղապարը թղթապատել, լցնել զանգվածը ու հավասարեցնել՝ թխելով 20 րոպե՝ 180 աստիճանով։

Կրեմի համար միավորել բոլոր բաղադրիչները, բացի կարագից։ Եփել փոքր կրակի վրա՝ անդադար խառնելով։ Սառեցնել ու ներմուծել կարագը՝ հարիչով հարելով։ Դեռ տաք սպիտակուցային շերտը պոկել թղթից, բաժանել 3 մասի, սառցնել ու տորթ ձևավորել՝ շերտերը կրեմապատելով։ Զարդարել փշրանքներով, շոկոլադով ու ընկույզով։ Տեղափոխել սառնարանը՝ մի քանի ժամով։

(Visited 12 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх