Քաղցկեղը հաղթահարած կինը 335 օր պայքարել է կորոնավիրուսի դեմ. հետաքրքիր դեպք

Թուլացած իմունիտետի պատճառով կորոնավիրուսի վարակը պացիենտի օրգանիզմում մնացել էր մոտ մեկ տարի։ Սա COVID-19-ի ամենաերկարատեւ դեպքն է, եւ այն գրանցվել է Բեթեսդի Առողջության ազգային ինստիտուտի հիվանդանոցում։ Առաջին անգամ 47-ամյա կինը COVID-19-ի պատճառով հոսպիտալացվել էր 2020թ. գարնանը։ Դրանից երեք տարի առաջ նա հաջող բուժվել էր լիմֆոմայից։

9 ամիս անց, հերթական բուժզննումից հետո, նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, չնայած հիվանդության ախտանշաններ չուներ։ Սկզբում բժիշկները ենթադրում էին, թե թեստը սխալ-դրական արդյունք է ցույց տվել. բայց մեկ ամիս հետո կնոջ մոտ նորից հաստատվեց COVID-19, իսկ վիրուսային ծանրաբեռնվածությունն ավելացել էր։

Գենոմի սեքվենավորումը ցույց տվեց, որ դա նույն վիրուսն է, որը կնոջ մոտ հայտնաբերվել էր 2020թ., այսինքն՝ դա կրկնավարակ չէր։ Կինը նորից կորոնավիրուսի դեմ բուժում ստացավ, եւ վարակվելուց 335 օր հետո միայն, վերջապես, նրա թեստը բացասական էր։

Բժիշկների կարծիքով՝ վիրուսի երկարատեւ շրջանառությունը պացիենտի օրգանիզմում կապված էր օնկոլոգիական հիվանդության բուժման հետ։ Կինն ստանում էր CAR-T բջջային թերապիա՝ հիմնված պացիենտի սեփական բջիջների օգտագործման վրա՝ չարորակ բջիջները ոչնչացնելու համար։ Բուժումն օգնել էր հաղթահարել քաղցկեղը, բայց եւ նվազեցրել В-բջիջների մակարդակը, որոնք մասնակցում են չեզոքացնող հակամարմինների գոյացմանը։

(Visited 11 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх