Ինչ հիվանդությունների մասին կարող է վկայել գլխապտույտը…

Գլխապտույտը բավական լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է մի շարք տհաճ զգացողություններով և կարող է շատ վտանգավոր լինել։ Շատերը կարծում են, թե գլխապտույտը սովորաբար ի հայտ է գալիս կտրուկ և շատ դեպքերում չի ունենում որևէ պատճառ, մինչդեռ իրականում այս տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել բավական վտանգավոր հիվանդություններով, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ու սկսել բուժումը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ վտանգավոր առողջական խնդիր, որոնք կարող են դառնալ գլխապտույտի պատճառ։ Այդ գործոններն իմանալը թույլ կտա ժամանակին նկատել խնդիրն ու դիմել մասնագետին հետագա բարդություններից խուսափելու համար։

Մենյերի հիվանդություն

Այս հիվանդությունը հանգեցնում է ներքին ականջում հեղուկի կուտակման ու գլխապտույտի կտրուկ նոպաների, որոնք կարող են տևել անգամ մի քանի ժամ։ Գլխապտույտից բացի Մենյերի հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև մի շարք այլ ախտանշաններով, որոնց շարքին են դասվում ականջներում լսվող աղմուկը, լսողության կորուստն ու ականջների փակվածության զգացողությունը։

Զարկերակային ճնշման անկում

Գլխապտույտը կարող է հուշել այն մասին, որ սրտամկանը բավական արյուն չի մատակարարում գլխուղեղին։ Օրինակ՝ սիստոլիկ ճնշման կտրուկ անկումը կարող է դառնալ կարճատև գլխապտույտի կամ անգամ գիտակցության կորստի (նստած դիքից կտրուկ կանգնելու դեպքում) պատճառ։ Այս վիճակն անվանում են նաև օրթոստատիկ թերճնշում։

Արյան շրջանառության վատթարացում

Այնպիսի ախտաբանությունները, ինչպիսին են կարդիոմիոպաթիան, սրտամկանի ինֆարկտը, շողացող առիթմիան կամ տրանզիտոր իշեմիկ գրոհը, նույնպես կարող են դառնալ գլխապտույտի պատճառ։ Այս դեպքում գլխապտույտը պայմանավորված է լինում գլխուղեղին կամ ներքին ականջին մատակարարվող արյան ոչ բավարար քանակությամբ։

Նյարդաբանական խանգարումներ

Գլխապտույտի և անգամ հավասարակշռության կորստի պատճառ կարող են դառնալ նաև նյարդաբանական հիվանդությունները, որոնց շարքին են դասվում այնպիսի վտանգավոր խանգարումները, ինչպիսին են Պարկինսոնի հիվանդությունն ու ցրված սկլերոզը։

Օրգանիզմում երկաթի ցածր մակարդակ (սակավարյունություն, անեմիա)

Գլխապտույտը կարող է լինել նաև երկաթ պակասորդային սակավարյունության մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկը։ Բացի այդ, այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև անբացատրելի սաստիկ հոգնածությամբ, թուլությամբ ու մաշկի անբնական գունատությամբ։

(Visited 49 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх