Ամբողջ բուժ. шնձնшկшզմը шրցունքոտ шչքերով վերջին օրորոցшյինն էր երգում մшհшցող երեխшյի համшր․․․

Համացանցը ցնցել է երիտասարդ ծնողների օրորոցայինը, որոնք վերջին անգամ երգում են իրենց մահացող դստեր համար:

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Այովա նահանգում:21 ամսական Քարոլինի ուղեղը մահացել է ապրիլի 22-ին՝ 5 օր շարունակ պարագրիպի բարդացման դեմ պայքար մղելուց հետո: Երբ բժիշկները հայտարարել են, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվի, ծնողները որոշել են նրա օրգանները հանձնել կարիքավորներին:

Տեսանյութում 29-ամյա մայրը, 32-ամյա հայրն ու հիվանդանոցի ողջ անձնակազմը փոքրիկին ճանապարհում են դեպի վիրահատարան, որտեղ նրա օրգանները կհեռացվեն՝ կյանքեր փրկելու համար:Հայտնի է, որ երեխայի սիրտը նվիրվել է մեկամյա տղայի, լյարդը կփոխպատվաստվի մեկամյա աղջկա, իսկ երիկամները կփրկեն 41-ամյա կնոջ կյանքը:

Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն:Քարոլինի վշտացած մայրը մխիթարվում է այն գիտակցումով, որ իր երեխան մեծ ժառանգություն է թողել.

«Ես այնքան երախտապարտ եմ, որ Քարոլինի հիշատակը կարող է ապրել: Մենք ցնցված ենք այն աջակցությամբ, որ ստացել ենք հիվանդանոցի անձնակազմից ու մարդկանցից՝ ամբողջ աշխարհից: Հաճելի է իմանալ, որ մեր փոքրիկ աղջիկը ոգշնչել է շատերին»:

Վերջին օրորոցային. մայրն ու հայրը երգում են իրենց մահացող փոքրիկի համար, ում օրգանները կյանքեր կփրկեն: Մայրը նաև կոչ է արել հետևել իրենց օրինակին և հնարավորություն տալ հեռացող հարազատներին՝ փրկել կյանքեր:

(Visited 62 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх