Positive-ը ներկայացնում է սալիկները ցանկացած կեղտից առանց առանձնակի ջանքերի մաքրելու պարզ միջոց:
Ինչպես մաքրել սալիկները
Անհրաժեշտ բաղադրիչները՝
5 լ. ջուր
1/2 բաժակ կերակի սոդա
1/3 բաժակ կիտրոնի հյութ
1/4 բաժակ սպիտակ քացախ
Պատրաստումը և կիրառումը՝
Ջրով լի տարայի մեջ լցրու սոդան և խառնիր մինչև ամբողջովին լուծվի:
Ավելացրու կիտրոնի հյութը, լավ խառնիր, ավելացրու քացախը: Փրփուր ստացվելուց հետո միջոցը լցրու հեղուկացիրի մեջ:
Միջոցը ցանիր կեղտոտ հատվածներին: Թող կես ժամ մնա, խոզանակով կամ սպունգով սրբիր:
Կեղտն անհետ կվերանա, սալիկը նորի տեսք կունենա:
Այս լուծույթը կարելի է օգտագործել նաև որպես ախտահանող միջոց հատակը լվալու համար: Սալիկները լվալը հաջողության կեսն է, գլխավորը դրանք վերջում չորացնելն է: Հիշիր՝ սալիկը լվալ սկսում են ներքևից, սրբել՝ վերևից:
sirartsir
Похожие записи
- 3 месяца назад