Ամերիկացի 8 ամյա Ուայետ Էրբերը հայտնի վիճակախաղում շահեց 1000 դոլար: Սակայն նա գումարը որոշեց չծախսել սեփական կարիքները հոգալու համար:Տղան գումարը տվեց 2 ամյա Կարա Կելտիին՝ իրենց հարևանուհուն: Երեխան հիվանդ էր քաղցկեղով…
Ուայետն ուղղակի զանգեց աղջկա մորը և ասաց -Քիմիաթերապիայի քա՞նի կուրսի համար կբավականացնի 1000 դոլարը: Տղայի մայրը հարցազրույցի ժամանակ պատմել է.
-Որդիս գիտի, թե ինչ է քաղցկեղը: Երբ նա իմացավ, որ Կարայի մոտ հայտնաբերվել է այդ սարսափելի հիվանդությունը, շատ տխրեց: Բանկի աշխատակիցը, ով պիտի հանձներ գումարը, ասել է. -Ես երբեք չեմ հանդիպել նման երեխաների, ովքեր պատրաստ են նվիրաբերել իրենց շահած գումարը:
Բարեբախտաբար, փոքրիկի հիվանդությունը հնարավոր է բուժել: Բուժման դինամիկան դրական է, սակայն լիարժեք ապաքինվելու համար դեռ մի քանի տարի հարկավոր է քիմիաթերապիա ստանալ: