Ավելորդ քաշը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ…

Իռլանդացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճարպակալման ու արգանդի քաղցկեղի զարգացման հավանականության միջև կա ակնհայտ կապ, իսկ օնկոլոգիական հիվանդությունների այս տեսակը համարվում է կանանց շրջանում ամենից տարածվածը։

Ճարպակալումը ներկայում ամենատարածված խնդիրներից մեկն է, որը վերջին շրջանում պանդեմիկ բնույթ է ստանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում ճարպակալում է ախտորոշվել 1,7 միլիարդ մարդու մոտ։ Ընդ որում խնդիրն առավել տարածված է կանանց շրջանում, ինչը պայմանավորված է նրանց օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։

Գիտնականների կանխատեսումներով՝ մինչև 2025 թվականը մոլորակի կանանց կեսի մարմնի զանգվածի ինդեքսը կգերազանցի 30-ը, ինչն արդեն իսկ համարվում է շատ բարձր։ Այս հավանականության հետ մեկտեղ բարձրանում է նաև էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման հավանականությունը, ինչը բնորոշ է ավելորդ քաշ ունեցող կանանց 90%-ին։

Մասնագետների խոսքով՝ կանանց 87%-ը ճարպակալումը համարում է հիվանդություն, որը պետք է բուժվի, մինչդեռ 40%-ը հերքում է ավելորդ քաշի ու առողջական այլ խնդիրների միջև կապի առկայությունը։ Այնուամենայնիվ հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպակալումն իսկապես բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի հարկավոր է խուսափել ավելորդ կիլոգրամների կուտակումից։

Քաշի ավելացման հիմնական պատճառ են համարվում սխալ սննդակարգն ու արագ սննդի չարաշահում, ուստի ճարպակալումից խուսափելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգը, հրաժարվել վնասակար մթերքից ու լինել ֆիզիկապես ակտիվ։

(Visited 16 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Наверх