Ինչպես բարձրացնել դոֆամինի մակարդակն ու երբեք չնկնել դեպրեսիայի մեջ

Մարդու օրգանիզմն արտազատում է նեյրոմեդիատոր դոֆամին, որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի մի շարք կարևոր ֆունկցիաների կատարման համար:

Դոֆամինը հիանալի համապատասխանում է օրգանիզմի հետևյալ ֆունկցիաների համար.
· շարժման կարգավորում

· ուղեղի հաճույքի կենտրոնի կառավարում

· կոնգնիտիվ ֆունկցիաների բարելավում (գիտելիքներ, ուշադրություն, հիշողություն, որոշումների կայացման, գնահատման, խնդիրների լուծում)

· պրոլակտինի սեկրեցիայի կառավարում

Այնպես որ, դոֆամինը շատ կարևոր է մարդու երջանկության ու բարեկեցության համար: Դոֆամինի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել առողջության հետ կապված տարբեր խնդիրների առաջացման, ինչպես օրինակ դեպրեսիան, տխրությունը, բացասական տրամադրվածությունն ու տարբեր տեսակի էմոցիոնալ խնդիրները:

Բարեբախտաբար գոյություն ունեն մի քանի արդյունավետ մեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր է բարձրացնել օրգանիզմում դոֆամնի մակարդակն առանց դեղամիջոցների կիրառման:

Դրանք են՝

1. Վարժությունները

Ցանկացած տեսակի վարժություն բարձրացնում է դոֆամինի , սերոտոնինի ու էնդորֆինի մակարդակը: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները մարդուն հաղորդում են երջանկության զգացողություն, ամրացնում են օրգանիզմն ու ազատում են սթրեսից:

2. Խուսափեք մոլի հակումներից

Ալկոհոլի , թմրանյութերի, սեքսի և անգամ գնումների նկատմաբ հակվածությունը ապահովում է ակնթարթային հաճույք, սակայն դա խնդրի վերջնական լուծումը չէ:

Այդ կերպ դուք պետք է սովորեք նվազեցնել տարբեր հակվածությունների զարգացման ռիսկն ու հաճույք ստանալ կյանքից, գտնել այնպիսի բաներ, որոնք ավելի խորը բավարարվածություն կպատճառեն:

3. Դետոքսիկացիա
Համոզվեք, որ դուք կանոնավոր կերպով մաքրում եք ձեր օրգանիզմը կուտակված տոքսիններից ու բակտերիաներից, որոնք կանխում են դոֆամինի արտազատումն ու թուլացնում են իմունիտետը:

4. Թիրոզինի մակարդակի աճ
Թիրոզինը հանդիսանում է 22 անփոխարինելի ամինոթթուներից մեկը, որը օգտագործվում է սպիտակուցների ստեղծման համար: Դա իրականում դոֆամինի արտազատման համար շատ կարևոր քիմիկական նյութ է:

5. Երաժշտություն
Դոֆամինի մակարդակը կարող է նաև բարձրանալ երաժշտություն լսելու արդյունքում, անգամ, եթե այդ ժամանակահատվածը կարճ լինի:

6. Կազմակերպեք ձեր կյանքը
Դոֆամինի մակարդակը կարող է անգամ բարձրանալ ամենօրյա փոքր խնդիրների կազմակերպման դեպքում: Մասնագետներն առաջարկում են խնդիրները գրել թղթի վրա և դրանք լուծելուց հետո ստուգել: Այդ կերպ մարդու մոտ խնդիրները լուծելուց հետո կառաջանա բավարարվածության զգացողություն:

7. Կրեատիվություն
Ուղեղում դոֆամինի մակարդակը նաև բարձրանում է ստեղծագործական գործունեության արդյունքում: Փորձեք պարզապես զբաղվել ձեր սիրելի զբաղմունքով` պարեք, նկարեք, պատրաստեք համեղ ուտեստներ ու դուք ձեզ վստահ եղեք ավելի լավ կզգաք:

8. Մեդիտացիա
Մեդիտացիան բարձրացնում է դոֆամինի մակարդակը: Դա բարելավում է տրամադրությունը, առաջացնում է հոգեկան էներգիա ու թուլացնում է ուղեղը:Մեդիտացիան հանդիսանում է սթրեսի մակարդակը նվազեցնող արդյունավետ մեթոդ:

(Visited 12 times, 1 visits today)

sirartsir

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Наверх