8 քայլ ցանկացած աստիճանի հազից ազատվելու համար

1. Ավելի շատ ջուր խմել

2 ժամը մեկ 1 բաժակ ջուր խմելը սովորություն դարձրեք:

2. Մրսածության դեմ տնային քսուք պատրաստել

Ապակե տարայի մեջ խառնեք նույն քանակությամբ ձիթապտղի և կոկոսի յուղ, մեղրամոմ:
Տարան կիպ փակեք կափարիչով, թափահարեք խառնուրդը:
Տարան դրեք սառը ջրով կաթսայի մեջ, դրեք կրակին:
Ջրի եռալուց հետո տարան հանեք կաթսայի միջից, խառնուրդը խառնեք, սառեցրեք, բայց ոչ մինչև պնդանալը:
Մի քանի կաթիլ անանուխի և էվկալիպտի եթերայուղ ավելացրեք:
Սպասեք մինչև խառնուրդն ամբողջովին սառի և պնդանա:
3. Գոլորշի ներշնչել

Ներշնչեք կեղևով խաշած կարտոֆիլի գոլորշին կամ տաք ջուր՝ էվկալիպտի կամ սոճու եթերայուղ ավելացնելով:

4. Սննդում կայենյան պղպեղ օգտագործել

Այդ համեմունքը շատ լավ մաքրում է խցանված քիթը և թոքերը կուտակված լորձից:

5. Օրեգանոյի եթերայուղ օգտագործել

Ունի հակաբակտերիալ հատկություններ և պահպանում է բրոնխների առողջությունը:

6. Կոճապղպեղի և մեխակի խառնուրդ

Այս բաղադրատոմսի բոլոր բաղադրիչները լավ պայքարում են մրսածության դեմ և ամրապնդում են իմունիտետը:
Կաթսայի մեջ 2 լ ջուր լցրեք, դրեք կրակի վրա:
Ջրի մեջ մի պտղունց դարչին ավելացրեք, 10 ձողիկ մեխակ, 1 ճ. գ. քերած կոճապղպեղ:
Խառնեք, հասցրեք եռման ջերմաստիճանի, մի քանի րոպե եռացրեք:
Եփուկը տաք խմեք:
7. Սխտորը ճիշտ օգտագործել

Ահա բաղադրատոմսը՝

Կաթսայի մեջ 250 մլ կաթ լցրեք:
Ավելացրեք 1 ճ. գ. մանրացված սխտոր:
Խառնուրդը հասցրեք եռման վիճակի:
Թողեք եռա մի քանի րոպե:
Լցրեք բաժակի մեջ, տաք վիճակում օգտագործեք:
8. Մի մոռացեք մեղրի մասին

1 թ. գ. մեղր ավելացրեք տաք թեյին կամ տաք կիտրոնաջրին՝ կոկորդի բորբոքումից ազատվելու համար:

(Visited 106 times, 1 visits today)

sirartsir

Наверх