Կարելի է գիշերային խռմփոցից և շնչարգելությունից ազատվել՝ խմելով այս համեղ հյութը

Պարզվել է, որ մեծահասակների 45 տոկոսը քնած ժամանակ գոնե երբեմն խռմփացնում է: Ամենայն հավանականությամբ, դրա պատճառը լորձի ավելցուկն է: Այդ պատճառով էլ խռմփոցից ազատվելու համար պետք է նվազեցնել շնչուղիներին խանգարող լորձի քանակը:

Քնած ժամանակ շնչարգելություն է առաջանում շնչառական ուղիների կրկնակի արգելափակումից, որի հետևանքով նվազում է թոքեր ներթափանցող օդի քանակը: Positive-ը առաջարկում է այդ երևույթներից խուսափելու հեշտ և համեղ եղանակ:

Հյութը օրգանիզմը անհրաժեշտ սննդարար նյութերով ապահովելու լավագույն միջոցներից է: Դուք պետք է օգտագործեք միայն օրգանական մրգեր, որոնց մեջ չկան պեստիցիդներ և քիմիական վտանգավոր նյութեր:

Քնելուց առաջ խուսափեք այս մթերքներից և ըմպելիքներից՝ ալկոհոլ, մշակված սննդամթերք, կաթնամթերք, տապակած ուտելիք, շոկոլադ, ալրեղեն, շաքար:

Քնելուց առաջ խմեք այս հյութը, որը կօգնի ազատվելու լորձի կուտակումից:

Բաղադրությունը

¼ կիտրոն
2 խնձոր
2 գազար
Կոճապղպեղի 1 արմատ
Օգտագործման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնել և հյութը խմել քնելուց առաջ:

Այս հյութի արդյունավետությունը բացատրվում է նրա բաղադրիչների բացառիկ հատկություններով: Հատկապես կոճապղպեղը սովորաբար օգտագործվում է դարեր շարունակ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար: Կիտրոնը վիտամիններով հագեցած մթերք է: Խնձորի և գազարի հյութերը արագ մաքրում են քթըմպանային ուղիները:

(Visited 145 times, 1 visits today)

sirartsir

Наверх