Մատների թմրում. Հիմնականում ի՞նչ պատճառով է առաջանում այս խնդիրը

Մատների թմրելու ամենահաճախակի պատճառը, այսպես կոչված, թունելային ախտանշաններն են։ Այս մասին տեղեկացրել են նյարդաբաններ Յուրի Անդրուսովը եւ Պավել Խորոշեւը (Ռուսաստան)։

«Եթե մենք խոսում ենք ձեռքերի մատների մշտապես կամ երբեմն թմրելու մասին, ապա պատճառը ձեռքերի նյարդերի որոշ ախտահարումներն են։ Հիմնական պատճառը, այսպես կոչված, թունելային ախտանշաններն են։ Դրանց դեպքում այս կամ այն նյարդը ինչ-որ պահի սկսում է սեղմվել առավել խոցելի տեղերում»,- ասել է Անդրուսովը Ura.ru-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ամենից հաճախ նյարդը սեղմվում է դաստակի հատվածում, ձեռնաթաթի ծալվելու մասում։ Այդ պատճառով կարող են թմրել միջնամատը, ցուցամատն ու մատնեմատը։ Այս խնդրի պատճառներից է նաեւ արմունկի նյարդի սեղմումը արմնկահոդի շրջանում։

Խորոշեւն, իր հերթին, նշել է, որ մատները կարող են թմրել ալկոհոլի օգտագործման կամ նույնիսկ սխալ սնվելու պատճառով։ Մասնավորապես, նման բան պատահում է, եթե մարդու կերակրաբաժնում քիչ են B խմբի վիտամիններ պարունակող մթերքները։

(Visited 78 times, 1 visits today)

sirartsir

Наверх