Մաշկի խնամքի 5 սխալներ, որոնք արագացնում են ծերացման գործընթացը

Պառկում եք քնելու դիմահարդարված

Պարբերաբար մենք վերադառնում ենք տուն եւ պատրաստ ենք անմիջապես գնալ քնելու, դրա պատճառը կարող է լինել հոգնեցուցիչ աշխատանքային օրը կամ խելահեղ երեկույթը։ Անկախ Ձեր հոգնածությունից, շպարը պետք է հեռացնել, լվանալ։ Օրվա ընթացքում մաշկը աղտոտվում է փոշուց եւ բնապահպանական տոքսիններից, որոնք ներթափանցում են ծակոտիներ, առաջացնում են բորբոքումներ եւ բազմաթիվ այլ տհաճ հետեւանքներ, այդ թվում՝ ծերացում: Հետեւաբար, դեմքի մաքրումը քնելուց առաջ խիստ պարտադիր է:

Շատ արագ եք հրաժարվում խնամքի միջոցից

Եթե սկսել եք հակատարիքային խնամք եւ արդյունք չեք տեսնում, ապա մի շտապեք դեն նետել միջոցը եւ զբաղվեք նորը որոնելու գործընթացով։ Ցանկացած հակատարիքային քսուք ունի կուտակային ազդեցություն։ Կոլագենի եւ էլաստինի մանրաթելերի վերականգնման համար (պատասխանատու երիտասարդության եւ մաշկի տոնուսի համար) պահանջվում է մոտ 3-4 շաբաթ, ուստի անհրաժեշտ է համբերություն:

Մոռանում եք արեւապաշտպան քսուքի մասին

Անկախ տարվա եղանակից ամեն օր SPF-ի օգտագործման անհրաժեշտության մասին շատ եք լսում։ Եվ դա իզուր չէ։ A-տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթները իսկապես ծերացման ամենակարեւոր կատալիզատորներից մեկն են եւ առաջացնում են պիգմենտացիա: Ուստի, մենք վճռականորեն խորհուրդ չենք տալիս անտեսել այս կանոնը։

Ծանրաբեռնում եք մաշկը

«Ամեն ինչ միանգամից». ակնհայտորեն այն մեթոդը չէ, որով պետք է առաջնորդվել, երբ խոսքը վերաբերում է մաշկի խնամքին։ Էպիթելի վերին շերտերը շատ նուրբ եւ զգայուն են, քան Ձեզ թվում է, եւ կոսմետիկ միջոցների չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից, մաշկը կարող է բարակել, կորցնել տոնուսը եւ բնական փայլը: Իրականում կարելի է «գերխնամեք» մաշկը, որը կհանգեցնի ոչ հաճելի հետեւանքների։

Ակնեի տեղային բուժում

Ոչ ակնհայտ փաստ է, բայց ակնեի դեմ միջոցների տեղային կիրառումը սպալ է։ Այդ կերպ Դուք չորացնում եք մաշկի առանձին հատվածներ, եւ արդյունքում այն չի փրկում: Մաշկի չորությունն ուղղակիորեն կապված է ծերացման հետ, քանի որ ջրազրկված մաշկն ավելի հեշտ է կնճռոտվում։ Ակնեից ազատվելու եւ մաշկը չվնասելու համար մասնագետները խորհուրդ են տալիս միջոցներ ընտրել խոնավացնող էֆեկտով եւ կիրառել դրանք ամբողջ դեմքին։ Դա կապահովի նոր պզուկների կանխարգելումը եւ կպաշտպանի մաշկը չորությունից։

(Visited 51 times, 1 visits today)

sirartsir

Наверх