Պատրաստեք այս հրաշք քսուքն ու մերսեք ձեռքերը նույնիսկ 80 տարեկանում կարող եք նուրբ ու քնքուշ ձեռքեր ունենալ

Տնական դիմակը կօգնի ձգել և սպիտակեցնել դեմքի մաշկը, հարթեցնել դեկոլտեի հատվածը, ինչպես նաև խոնավեցնել ու սնուցել ձեռքերը։ Փորձեք մեկ անգամ, և այս բաղադրատոմսը կդառնա ձեր ամենասիրելիներից մեկը։ Ամենապարզ և մատչելի բաղադրիչները, որոնք գործնականում ոչ մեկի մոտ ալերգիա չեն առաջացնում, տալիս են էֆեկտ, որը համեմատելի է ամենաթանկ գործարանային կոսմետիկայի հետ։ Այսպիսով, երկու թեյի գդալ կարտոֆիլի օսլայի վրա աստիճանաբար ավելացրեք սերուցք (առնվազն 20% յուղայնության) և մանրակրկիտ խառնեք։

Դիտեք նաև՝

Դուք պետք է ստանաք թթվասերի խտություն։ Եթե դուք այրվել եք կամ ձեր մաշկը շատ չորացած է, և ցանկանում եք դիմակը հնարավորինս սնուցող դարձնել, ապա դրան մի քիչ ձիթապտղի յուղ ավելացրեք։ Խառնուրդը քսեք մաքրված դեմքին, դեկոլտեին և/կամ ձեռքերին։

Դիմակն ամբողջությամբ չորանալուց հետո կարող եք հանել այն, այնուհետև ջրով մաքրել մնացորդները, կամ անմիջապես հեռացրեք ամբողջ դիմակը տաք ջրով։ Նման դիմակից հետո մաշկը դառնում է մետաքսանման, ավելի բաց, սնուցված և հարթ։ Պրոցեդուրան խորհուրդ է տրվում անել շաբաթական մեկ անգամ, իսկ շատ չոր մաշկի դեպքում՝ շաբաթական 2 անգամ։

(Visited 20 times, 1 visits today)

sirartsir

Наверх