Автор: sirartsir

Ինչո՞ւ Փաշինյանը խոսնակ չի նշանակում. «Ժողովուրդ»

«Հունվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ավանդական մեծ ասուլիսով է հանդես գալու Կապան քաղաքում: Այս մասին ե՛ւ հասարակության լայն շերտերը, ե՛ւ լրագրողները երեկ տեղեկացան հենց վարչապետի ֆեյսբուքյան գրառումից: Իհարկե, նախկինում էլ, երբ ասուլիսներ էին լինում, վարչապետը ֆեյսբուքյան գրառումներ անում…

Գագիկ Խաչատրյանը «Երևան Մոլ»-ը և «Յուքոմ»-ը ձեռք է բերել պետական միջոցներով. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հաշվեքննիչ պալատը այս պահին ուսումնասիրում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ֆինանսների նախարար աշխատած ժամանակահատվածում վարկային և դրամաշնորհային միջոցների ծախսը: Ըստ առկա փաստաթղթերի՝ սեփականության իրավունքով Խաչատրյանին պատկանող «Երևան Մոլ» և «Յուքոմ» ընկերությունները ամբողջությամբ ձեռք են բերվել պետական…

Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։ Դրանք անմիջապես նրա անունով չեն, այլ՝ երրորդ անձանց, բայց իշխանությունը հստակ գիտի դրանց ծագումնաբանությունը։ Այս տնտեսական տեռորը…

«Տարվա սկզբից ի վեր՝ երկու մահ». Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստացի վիճակում գրեթե ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է գտնվել հիվանդանոցում։ Ընդամենը՝ մի քանի ցածր իրավական պատասխանատվությամբ «հեղափոխականներ» այցելեցին հիվանդանոց ու, չգիտեմ` ինչպես ու ումից,…

«ՀՔԾ-ի կողմից քրգործի հարուցումը մերժելը քաղաքական ազդեցությունների արդյունք է». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունվարի 13-ին ՀՔԾ-ի կողմից ծանուցվեցի, որ մերժվել է քրեական գործի հարուցումը քաղաքապետի և տեղակալի պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ։ Ուսումնասիրելով 38 էջանոց մերժման որոշումը՝ արձանագրում եմ…

«Տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե՞՝ իշխանափոխություն». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018 թվականի մարտի 30-ին, երբ տևական դադարից հետո Նիկոլի հետ հանդիպում եղավ, ու նա հայտնեց Գյումրիից իր քայլարշավ սկսելու մտադրության մասին, մենք արդեն ընկերներով մշակած ունեինք Հայաստանում հեղփոխության…

Ձկների զանգվածային անկում Գետամեջում. պատճառվել է 5-6 մլն դրամի վնաս

Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ սատկել են ոչ միայն ավազանների, այլև…

«Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա». վարչապետ

«Հայաստանում ՀԿ-ները և ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ, էսօր ՀՀ-ում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի՝ կոռուպցիոներների հեռուստատեսություններ: Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:…

«Նիկոլը դասեր քաղել չսովորեց». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը, երբ նոր էր վարչապետ դարձել, գնաց մի գործարանի բացում արեց, որտեղ իբր հայկական արտադրության լվացքի մեքենաներ, սառնարաններ պետք է արտադրեին, հետո պարզվեց, որ Նիկոլը ներկա էր մի…

«Եթե վստահ եք, որ ժողովուրդը ձեզ հետ է, ապա քարոզչության վրա փող մի ծախսեք». Զոհրապ Եգանյան

Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե իրավիճակից գոհ են քաղաքացիները, ապա գործող իշխանությունների անհանգստանալու պատճառը չեմ հասկանում, առավել ևս չեմ տեսնում առիթ հազարավոր կեղծ օգտահաշիվներ, կեղծ էջեր ու այլ մանիպուլյացիաներ կիրառելու: Չեմ հասկանում նաև, թե ինչու իրական…

Наверх